Ֆուտբոլում կուրյոզների պակաս չի զգացվում: Անգամ այնպիսիների, որոնք, չնայած, իրականում խոտանի հետեւանք են, սակայն հանգիստ կարող են դասվել մարզաձեւում նոր հայտնագործությունների շարքը:
Ռուսաստանի առաջնության «Սատուրն»-«Լոկոմոտիվ» խաղի ժամանակ ֆուտբոլիստներից մեկն ընթացքից հարվածելիս չդիպավ գնդակին ու արագության տակ օդում մեկ շրջան կատարեց, ինչը նման էր գեղասահքի «ակսել» պտույտին: Իսկ գնդակն այդ «նոր հնարքից» հետո կրկին հայտնվեց նրա մոտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ