Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանին ՀՀԿ ընդունում են, ալկոհոլիկներին ու նարկոմաններին՝ ոչ

Դեկտեմբեր 02,2011 13:36

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին լրագրողները հարցրին՝ կուսակցություն նոր մարդ ընդունելիս ստուգո՞ւմ եք՝ թմրաբիզնեսով զբաղվո՞ւմ է, թե չէ, թմրամո՞լ է, ինչին բանախոսը պատասխանեց. «Կուսակցական կառույցներում նարկոդիսպանսերներ չկան, որ դա ստուգենք: Կամ չենք ասի՝ մի հատ փչեք՝ տեսնենք խմա՞ծ եք, թե՞ չէ կամ նարկոտիկ օգտագործե՞լ եք: Ընթացքում, երբ պարզվում է, որ մեր կուսակցություն ընդունված անդամը նարկոման է կամ ալկոհոլիկ է՝ նա չեզոքացվում է: Դա տեղի է ունենում ներքին կարգով, տեղական կառույցները հեռացնում են, որովհետեւ մենք նարկոմաններ եւ ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ իսկ կանանց նկատմամբ բռնություն գործադրողներին ընդունում ու հանդուրժո՞ւմ եք՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց՝ «ՀՀԿն ունի կին կուսակցականների մեծ բանակ, երեւի 50-60 հազարի սահմաններում, կանանց նկատմամբ բնականաբար վերաբերմունքը շատ լավ է: Իսկ եթե հարցը տանելու եք այլ ուղղությամբ, ասեմ, որ Սուրեն Խաչատրյանի դեպքը մեր համար էլ է խորհրդավոր մնացել, տարբեր հակասական կարծիքներ կան, մեկը ասում է՝ բռնություն գործադրվել է, մյուսը ասում է՝ չի եղել, ի վերջո քննություն է գնում, թող էնտեղ պարզեն, ես չեմ ուզում իրավական ոլորտ մտնել»: Մեր հարցին՝ եթե պարզվի, որ մարզպետն, այնուամենայնիվ, աքացիներ տվել է՝ ի՞նչ կանեք՝ նա պատասխանեց. «Եթե պարզվի, իրավական կողմն էլ հենց այդ արժանի միջոցները կառաջարկի ու կձեռնարկի: Ես էլ եմ դեմ կնոջ նկատմամբ բռնություն կիրառելուն, որովհետեւ ընդունում եմ կնոջ եւ տղամարդու իրավահավասարությունը»: Մենք փորձեցինք ճշտել՝ բավարարվելու են միայն իրավակա՞ն կողմով Սուրեն Խաչատրյանին պատժելով, այսինքն՝ այդքան արժեւորո՞ւմ են նրա դերն ընտրություններում՝ պարոն Զոհրաբյանն ասաց, որ եթե իրավական կողմով խնդիրը հաստատվեց, կուսակցության ներսում խոսակցություններ կլինեն այդ թեմայով: Հարցին՝ Գագիկ Բեգլարյանի դեպքում ինչո՞ւ չսպասեցիք իրավական լուծմանը՝ բանախոսը պատասխանեց. «Հիմա ասենք, որ բոլոր հարցերը ստանդարտ կաղապարով պետք է լուծվեն, էդպես չի, ամեն հարց իր յուրովի մեկնաբանությունն ու իր տրամաբանությունն ունի: Ես ինքս էլ քննադատաբար եմ մոտենում այդ խնդրին: Իսկապես ե՛ւ ԱԺում պետք է զուսպ լինել, ե՛ւ մարդկանց հետ հարաբերություններում,հատկապես՝ հասարակական վայրերում, այնպես որ՝ էնպես չի, որ հանդուրժվում է ամեն ինչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031