Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Հովիկ Աբրահամյանը շատ ուրախ է, որ շտաբի պետ է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2011 13:30

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը,ներկայացնելով երեկ երեկոյան կուսակցության խորհրդի նիստում ԱԺ նախագահի, փոխխոսնակի եւ կուսակցության նոր քարտուղարի պաշտոններում նշանակված անդամներին՝ ընդգծեց, որ այս ընտրությունները բավականին թափանցիկ են լինելու, դիտորդներ են գալու ու դրա համար Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, որ զբաղվի ընտրություններով. «Հովիկ Աբրահամյանն ունի մեծ փորձ, դրա համար նշանակվեց բարձր պաշտոնի: Ընտրություններից հետո նա ակնկալում է ավելի բարձր պաշտոն»: Aravot.am-ի դիտարկմանը, որ խոսակցություններ կան, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նրան անվստահություն հայտնելու նշան է, որ նա դժգոհ է՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես երեկ շփվել եմ Հովիկ Աբրահամյանի հետ եւ որեւէ դժգոհություն չեմ տեսել, ինքը շատ ուրախ է, որ շտաբի պետք է, եւ ինքը ապացուցելու է, որ կարողանալու է հաջորդ ընտրություններում նույնպես բարձր մակարդակ ցուցաբերել»: Մենք փորձեցինք ճշտել, թե Հովիկ Աբրահամյանի ակնկալած ավելի բարձր պաշտոնը ո՞րն է. «ԱԺ նախագահի պաշտոնից բարձր հանրապետության նախագահն է, չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը այդ մասին է նշել, մնում է ասել՝ այդ պաշտոնը գոնե կպահպանվի կամ դրան հավասար: Կարծում եմ՝ ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանն ըստ արժանվույն կգնահատվի»:

Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ առճակատման մասին՝ պարոն Զոհրաբյանը վստահեցրեց. «ԲՀԿ-ն մեր կոալիցիայի գործընկերն է, մեր հարաբերությունները նորմալ են, եւ եթե նման բան լիներ՝ իրենց կուսակցության նախագահն արդեն պատասխանած կլիներ: Վհուկների որս են ասում՝ իբր թե կա հալածանք, հետապնդում, բայց որեւէ քաղաքական հետապնդում ԲՀԿ-ի նկատմամբ չկա»: Իսկ հանրահավաքում Լեւոն Տեր- Պետրոսյանի խոսքերը մԲՀԿ-ի մասին, Ռազմիկ Զոհրաբյանը որակեց որպես հոգեբանական քաղաքական խաղ. «Եթե ՀԱԿ-ը փորձում է հոգեբանական ճեղքում առաջացնել՝ դա իրեն չի հաջողվի, որովհետեւ ԲՀԿ-ն տիրապետում է նաեւ քաղտեխնոլոգիաներին: Մոտենում են ընտրությունները եւ պայքարի բոլոր ձեւերը, բացի ռազմականից, ընդունելի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031