Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյանի հերթական ֆաքսը վարչապետին

Դեկտեմբեր 02,2011 13:28

       Շարունակելով ձեր հարցաքննվելուց առաջ աջակցելու իմ պատրաստակամությունը, հիշեցնում եմ, համաձայն իմ ուսումնասիրությունների, 2009 թվականի մարտ ամսին, այսինքն՝ գործարանի պայթյունից օրեր առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է  փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական   ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին,  իսկ  60  մլն  դրամ  հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանին: Մնացած մոտ 5 միլիոնով էլ մարվել է աշխատավարձի և այլ արտադրական պարտքերը:

Հարց     1.    Որտեղի՞ց  գոյացավ այդ գումարը «Նաիրիտի» հաշվին:

Հարց   2.  Ինչո՞ւ  35 մլն դոլարից ընդամենը 150.000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու և երեք մահացած աշխատակիցների համար տեխնիկապես  անվտանգ  դարձնելու  գործին:

Հաջորդ խիստ կարևոր հարցը: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ներկա պահին «Նաիրիտ» գործարանը պարտք է «Երեւան ՋԷԿ» ընկերությանը շուրջ 7 միլիարդ դրամ: Այդ պարքը ձևավորվել է 2007 թվականից մինչև 2010 թվականի մարտ ամիսը, երբ գործարանը վերջնականապես կանգ առավ: Բայց «Երեւան ՋԷԿ»-ը  «Հայռուսգազարդ» ընկերությանը սպառված գազի դիմաց պարտք չունի:

Հարց 1. Արդյոք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երեւան ՋԷԿ» ընկերությունը  անտոկոս ու անժամկետ վա՞րկ է տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երեւան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով  (տարեկան 12 տոկոսով) մարել է սպառած գազի դիմաց  իր պարտավորությունները «Հայռուսգազարդի» հանդեպ: Զավեշտալի թնջուկ է, գուցե կպարզաբանե՞ք:

Հարց 2. Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մասնավոր-օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության համար, որն այսօր հանդիսանում «Նաիրիտ» գործարանի սեփականատեր և իր միջոցներից առանձնակի ներդրումներ չի կատարել հայկական տնտեսության մեջ, ՀՀ կառավարության «սիրտը» ավելի է ցավում, քան ժողովրդի սեփականություն հանդիսացող  «Երեւան ՋԷԿ»  պետական ձեռնարկության  համար:

Հարց   3. Ինչո՞ւ է պետական ձեռնարկություն հանդիսացող «Երեւան ՋԷԿ»-ի ֆինանսական միջոցների հաշվին  մարվել   վերջին ամիսների «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը: Այդ միջոցներից որքա՞ն աշխատավարձ է ստացել «Նաիրիտ»  գործարանի փոխտնօրեն  ձեր  եղբայրը:

Մնացածը հաջորդ դասին…

ՀՀ քաղաքացի  Հարություն  Առաքելյան

Համատեղությամբ՝ Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական

կուսակցության գործադիր-փոխատենապետ,

ՀՌԱԿ ատենապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031