Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցը կալանավորված է

Դեկտեմբեր 02,2011 13:07

Ռուստամ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «քաղաքաշինության» ՓԲԸ-ի գեոդեզիայի բաժնի 1-ին կարգի մասնագետ, խաբեությամբ, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով, քաղաքացիների մոտ հանդես գալով որպես պաշտոնատար անձի գործառույթներով եւ իրավասություններով օժտված անձ, չարաշահելով նրանց վստահությունը՝ ստացել եւ հափշտակել է գումարներ: Ռուստամ Մաթեւոսյանի գործով իրեղեն ապացույց է ճանաչվել 10.300 ԱՄՆ դոլարը, որը նրա մոտից հայտնաբերվել էր: Ռ. Մաթեւոսյանը կալանավորված է: Գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը: Տուժողները 4-ն են՝ Գեղամ Հակոբյանը, Արմեն Հայրապետյանը, Գոհար Դիշչյանն ու Մանուկ Բերբերյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031