Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղջկա համար ծեծել է ու ազատազրկվել 5 տարով

Դեկտեմբեր 02,2011 12:51

Ամերիկացի բռնցքամարտիկ Մեթ Ռեմիլարդը բեյսբոլի մականով դաժան ծեծի է ենթարկել իր սիրուհու` Դանիելա Նապոլիտանոյի նախկին ընկերոջը, որի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Գանգոսկրի, կողերի ու ձախ ձեռքի բազմաթիվ կոտրվածքներ ստացած տուժողին, որի անունը Ջոն Էվանս է, անհրաժեշտ է եղել ենթարկել բարդ վիրահատության լ: Երբ հանգամանքների բերումով Ռեմիլարդը եւ Էվանսը միեւնույն ժամանակ հայտնվել են Դանիելայի կողքին, բռնցքամարտիկը ագրեսիվ ոճով «մրցակցին» ստիպել է հեռանալ: Սակայն մի կարճ ժամանակ անց Էվանսը աղջկանից SMS է ստացել, որում նա ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար ետ է հրավիրել` հավաստիացնելով, որ արդեն տանը մենակ է… Արդեն դատարանում Էվանսը հայտարարել է, թե տուն մտնելուն պես Ռեմիլարդից բեյսբոլի բիտայով ուժգին հարված է ստացել, իսկ ծեծին մասնակցել են նաեւ աղջկա եղբայրն ու զարմիկը` Ադամն ու Ռիչարդը: Իսկ ինքը` Դանիելան այդ ամենին հետեւում էր բավարարվածի հայացքով:

Հանցագործին հինգ տարվա ազատզրկում սահմանելը տուժողը նրան նվեր է որակել. Էվանսի գլխին ու դեմքին բժիշկները 150 կար են դրել, իսկ կոտրված ոսկորները հավաքելու համար օգտագործել են տասնյակ մետաղյա թիթեղներ եւ ձողեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031