20-ամյա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Արումա Ամեխն ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս ձեռքի սուր ցավ է զգացել եւ բուժման նպատակով հիվանդանոց պառկելուց մեկ շաբաթ հետո մահացել է: Մահվան բուն պատճառը, կարծես, հայտնի չէ: Արուման հանդես էր գալիս «Բայեսպա Յունայթեդ» ակումբում, որի կազմում 2007 թվականին ճանաչվել է Նիգերիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ