Այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում տեղի Է ունենալու «Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ հերթական համագումարը։ Համագումարի օրակարգում մի շարք ներքին եւ արտաքին հարցեր են։ Այսինքն՝ ինչպես Եվրասիական միությանը մաս կազմելուն, ներքին քաղաքական զարգացումներին անդրադարձ-ելույթներ, այնպես Էլ առաջիկա համապետական՝ խորհրդարանական եւ նախագահական եւ արտահերթ կամ հերթական ընտրություններին ՆԺԿ-ի մասնակցության վերաբերյալ ընդունվելիք բանաձեւեր։ Ինչպես հայտնեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ նախատեսված են նաեւ կուսակցության նախագահի եւ վարչության ընտրություններ։
Համագումարին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված չեն։ «Որովհետեւ սա մեր համագումարն Է՝ նվիրված մեր ներքին խնդիրներին, եւ մենք որեւէ քաղաքական շոու սարքել չենք ուզում»,- «Ժոդովուրդ»-ին մեկնաբանեց Արամ Կարապետյանը։
«Ժողովուրդ»