Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը փորձում է ճեղք առաջացնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ

Դեկտեմբեր 02,2011 11:53

Հատված Հանրային խորհրդի անդամ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ հարցազրույցից:

-Ուրեմն ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀԱԿ առաջնորդը` ռեւերանսներ անելով «Բարգավաճին»։
   -Տեր-Պետրոսյանի վերջին արած հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոալիցիոն ուժերի միջեւ խնդիրներ ստեղծելու փորձ։ Փաստորեն Տեր-Պետրոսյանն ընդունում է «Բարգավաճ Հայաստանի» պատասխանատու եւ ազդեցիկ դերակատարումը հանրային կյանքում, եւ, ընդունելով դա որպես հիմք, ընդամենը փորձում է ճեղքեր առաջացնել կոալիցիայի մեջ։
   Կարծում եմ, սա որեւէ քաղաքական, ռազմավարական, նույնիսկ մարտավարական խնդիր չի լուծում. սրանք պարզապես քաղաքական հնարքներ են, որ փորձ է արվում տարբեր ձեւով խաղարկել։ Այսինքն` նպատակը բացարձակապես քաղաքական չէ, հանրային կյանքի հետ որեւէ առնչություն չունի. զուտ միջկուսակցական, նույնիսկ անհատների փոխհարաբերությունների հարց է, որ կոնգրեսի լիդերները փորձում են ներկայացնել ինստիտուցիոնալ լուծումների լույսի ներքո։ Իրականում այդպիսի բան գոյություն չունի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031