Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից ու մտել ՀՀԿ

Դեկտեմբեր 02,2011 11:51

Ակնհայտ է, որ առաջիկայում ԲՀԿ-ն կանգնելու է չափազանց լուրջ ընտրության առջեւ։ Իշխանությունը եւ իրեն արմատական համարող ընդդիմությունն ամեն ինչ անում են ԲՀԿ-ին երկընտրանքի առջեւ կանգնեցնելու համար՝ «կամ մեզ հետ ես, կամ մեր թշնամին» տարբերակով։ Իշխանության համար կարող է լինել ոչ թե թշնամի, այլ բացառապես չեզոքացված ԲՀԿ, ինչը գործնականում հնարավոր է միայն մեկ դեպքում. Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու քաղաքական մեկուսացման եւ ուժեղ ճնշումների ներքո կուսակցությունից առնետավազքի հրահրմամբ ու խրախուսմամբ։ Օրերս այդպիսի առաջին դեպքն արձանագրվել է. Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի նորընտիր ղեկավար Հրայր Գալստյանը, օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից եւ անմիջապես ՀՀԿ շարքերը համալրելու դիմում ներկայացրել։ Երբ այս պրոցեսը կդառնա մասսայական, ապա ԲՀԿ-ին չեզոքացնելու գործընթացը կարելի կլինի համարել սկսված։ Դրանից խուսափելու համար վերջինս կամ պետք է համաձայնի խաղալ ՀՀԿ-ի թելադրած խաղի կանոններով եւ հավատարմության երդում տա, կամ շատ արագ դուրս գա կոալիցիայից։

ՀԱԿ-ին     նման    զարգացումը ձեռնտու է միայն, եթե ԲՀԿ-ն կողմնորոշվի  ըստ   հանրահավաքային «քաղաքագիտական վերլուծության»: Այս դեպքում նա կամա թե ակամա գործիք է դառնում Կոնգրեսի ձեռքհն՝ քայքայելու իշխանությունը։

 

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031