Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետի պաշտոնանկությունից առաջ. «Սպիտակ լիճը» 40 տարով անհատույց տվել է իր բարեկամին

Դեկտեմբեր 02,2011 11:44

Իջեւանի ավագանու նոյեմբերի 28-ին կայացած նիստում որոշվել է համայնքի սեփականությունը հանդիսացող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը անհատույց օգտագործման հանձնել «Իջեւան տուրիզմ եւ բիզնես» ՍՊԸ-ին՝ 40 տարի ժամկետով: Դեռեւս գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նման առաջարկը ներկայացնելիս հիմնավորել է այսպես. «Իջեւան քաղաքի զարգացման հայեցակարգին համապատասխան «Սպիտակ լիճ» արհեստական ջրամաբարը եւ շրջակա կանաչապատ տարածքը հանդիսանում են հանգստի եւ ժամանցի գոտիներ: Ջրամբարը բերուկներից տարիների ընթացքում լցվել եւ ճահճացել է` ստեղծելով անբարենպաստ բնապահպանական իրավիճակ: Ջրամբարի հնարավորինս մաքրումը գետի բերուկներից խիստ կարեւոր է եւ օրախնդիր է, կապված է մեծ ներդրումների հետ, որի հնարավորությունը համայնքային բյուջեն չունի»:

Ջրամբարը մասնավոր ընկերությանն անհատույց հանձնելու առաջարկը կայացվել է «ջրամբարի բնապահպանական իրավիճակը որոշ չափով շտկելու» անհրաժեշտությունից: Նշենք, որ «Իջեւան տուրիզմ եւ բիզնես» ՍՊԸ-ի տնօրենը եւ համասեփականատերերից մեկը Վարուժան Ներսիսյանի բարեկամ, Իջեւանի ավագանու անդամ Կարեն Ներսիսյանն է: Ընկերության մյուս երկու սեփականատերերն են ծագումով սարիգյուղցի Սեյրան Սարիբեկյանը եւ Իջեւանի տուրիզմի կենտրոնի աշխատակից Նաիրա Գեւորգյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031