Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ նոր` 2012-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

Դեկտեմբեր 02,2011 11:29

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Ուզում եմ նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ  Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները մեր երկիրը արդյունավետորեն իրականացրել է: Հատկապես դրական են պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացված բարեփոխումները, որոնք արժանացել են փորձագետների բարձր գնահատականին, արտակարգ իրավիճակների ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում ճգնաժամերի կառավարման կենտրոնների ստեղծումը»:

Զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` իրենց գերատեսչություններին վերաբերող մասով ներկայացնելով ՀՀ-ՆԱՏՕ նախորդ` 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման 4-րդ եռամսյակի ամփոփ պատկերը: 2009-2010թթ. ԱԳԳԾ-ի շրջանակներում մշակվել և հաստատվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր, այդ թվում`  «Քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը», «Ռազմարդյունաբերական համալիր զարգացման հայեցակարգը» և մի շարք այլ փաստաթղթեր: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում մշակվել և ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատվել են նաև «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը», «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի” 2011-2012թթ. գործողությունների ծրագիրը և ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը:

 

ԱԱԽ քարտուղարը նշել է, որ արդեն հաստատված` 2012-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել արդիական խնդիրներ արտացոլող եւ 152 գործողություն ներառող փաստաթուղթ է, որում ընդգրկվել են շարունակական բնույթ կրող միջոցառումները, ինչպես նաև ավելացել են նոր գործողություններ: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

 

Ըստ ԱԱԽ հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031