Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հիասթափված է Եվրանեստի համանախագահից

Դեկտեմբեր 02,2011 11:25

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ս/թ նոյեմբերի 29- ին նամակով դիմել Է եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների։

Նամակը ուղղված Է մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, Եվրոպական խորհրդարանի ԵՄՀայաստան պատվիրակության նախագահ Միլան Գաբրնոխին, Եվրոպական խորհրդարանի ԵՄՀայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանսբերգիսին, Եվրոպական խորհրդարանի ԵՄՀայաստան պատվիրակության փոխնախագահ, տիկին Մոյցա Կլեւային։

 

Պատճենը՝ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար պարոն Շտեֆան Ֆուլեին։ Նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ։

«Հայ ազգային կոնգրեսի՝ 18 կուսակցություններ միավորող քաղաքական խորհրղի կողմից իմ հիասթափությունն եմ ցանկանում արտահայտել Եվրանեստի համանախագահ Քրիստիան Վիգենինի հայտարարությունների կապակցությամբ։

Այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, Եվրոպական Միությունը, առանձնահատուկ կարեւորություն են տալիս Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը եւ նշանակալի ֆինանսական ու քաղաքական աջակցություն են ցուցաբերում այդ նպատակի համար, մեր գնահատմամբ՝ շատ կարեւոր կաոույց հանդիսացող «Եվրանեստի» համանախագահը հանդես է գալիս միակողմանի հայտարարություններով, որոնք, փաստորեն, կանխորոշում են ընտրությունների արդյունքը։ Նոյեմբերհ 11-ին «Պանարմենիան» կայքին տված իր հարցազրույցում, խոսելով ընտրությունների մասին, Ք. Վիգենինը եզրակացնում է. «Մենք հուսով ենք, որ ընտրությունները ՀՀում կհամապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին, կլինեն ազատ եւ արդարԿարեւոր Է նաեւ, որպեսզի արդյունքը համապատասխանի ժողովրդի կամքինԵս վստահ եմ, որ նրանք, ովքեր պարտություն կկրեն, իշխանություններին են մեղադրելու անարդարության մեջ, բայց կարեւոր Է, որպեսզի այդ մեղադրանքները անհիմն չլինեն»:

Այսպիսով, Եվրանեստի նախագահը հրապարակային հայտարարում Է, որ ակնկալում Է, որ ընտրություններին հաղթելու են իշխանությունները: Նման հայտարարությունը ակնհայտորեն հակասում Է ժողովրդավարության կոնցեպտին, որի համաձայն՝ ժողովուրդը պետք Է որոշի, թե ով Է հաղթելու ընտրություններում։ Դրանով Վիգենինը գերազանցել Է իր լիազորությունները, բացահայտորեն արհամարհելով անկողմնակալության հիմնարար սկզբունքը, մատնանշելով իշխանություններին որպես հաղթող՝ նա անպատեհ միջամտել է Հայաստանի ներքին գործերին: Նկատի ունենալով Եվրանեստի հեղինակությունը, վերջինիս ուղիղ կապերը Եվրոպական խորհրդարանի հետ եւ առնչությունը ԵՄ-ին, նշյալ հայտարարությունը ՀՀ վարչակարգի կողմից ներկայացվում է որպես առաջիկա ընտրություններին ԵՄ պաշտոնական դիրքորոշում։

Մենք նաեւ ցանկանում ենք նշել, որ ոչ Եվրանեստը, ոչ էլ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում չեն մեկնաբանել նշված հարցազրույցը՝ դրանով իսկ հաստատելով հայտարարության ճշմարտացիությունը: Ձեր ուշադրությունը դարձնելով այդ փաստի վրա, խնդրում ենք ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու ԵՄ կառույցների անկողմնակալությունը Հայաստանի համար նման զգայուն հարցերում»:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031