Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը պաշտպանել է Շմայսին

Դեկտեմբեր 02,2011 11:09

«Ինչո՞ւ պիտի պատժվի։ Չեմ կարծում»,- երեկ այսպես է պատասխանել Գալուստ Սահակյանը «ՀԺ»-ի հարցին, թե՝ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում պատժել Առաքել Մովսիսյանին, որ նախօրեին ԱԺ նիստում հայհոյել Էր Արմեն Մարտիրոսյանին։

«Ես կարծում եմ, Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ, որովհետեւ կարելի՞ է 2 օր անընդհատ խոսել ամեն ինչից, բացի արտահերթ  նիստի օրակարգից։ Արհամարհական կանգնում են, խոսում, խոսում, մեկ Էլ ասում, թե ՀՀԿն հավաք Է անում դպրոցներում, իրենց էլ չեն թողնում՝ չմտածելով, որ այդ տնօրենների մեծ մասը, որ ՀՀԿի կադրային բանկի միջոցով կարողացել են տնօրեն դառնալ, հիմա մեզ հետ Էլ չեն, առավել եւս, հենց «Ժառանգությունը» ոչ միայն գնում Է դահլիճ պահանջելու դպրոցներից, այլեւս ստիպում են տնօրենին, որ ծնողներ բերեն»,- ասաց Սահակյանը։ Քաղաքական  գործունեությունը,  ըստ  Սահակյանի, ամբախ-զամբախ խոսելու մեջ չէ, եւ եթե այսպես շարունակվի, հայհոյանքներն էլ կավելանան, բռնկումներն էլ։ «Խորհրդարանը դեբատների տեղ է եւ նիստերի դահլիճում նույնիսկ եթե անզսպություն է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դա հանցագործություն է»,– ասաց Գալուստ Սահակյանը։

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031