Հատված հումորիստ Հովոյի՝ Հովհաննես Ազոյանի հետ հարցազրույցից
– Դու արդեն վերարժեւորե՞լ ես քեզ:
– Ես շատ սխալներ եմ արել իմ կյանքում, շատ-շատ, շատ անփույթ եմ ապրել, անփույթ վերաբերվել մարդկանց, ընկերներիս, հետապնդել եմ միայն իմ շահը՝ մենակ ինձ լավ լինի, որովհետեւ մյուսը չի հետաքրքրել ինձ, որովհետեւ ասել եմ՝ դա իմ անելունը չի։ Բայց տենց չի, դա հենց իմ անելունն ա։
– Հովիկ, սովորաբար մարդկանց մոտ նման վերարժեւորում լինում է այն ժամանակ, երբ նրա կյանքում շրջադարձային մի իրադարձություն է լինում։ Քո դեպքում ո՞րն Էր այդ շարժառիթը։
– 2008-ի քաղաքական խստություններից սկսած՝ ես սկսեցի վերարժեւորել ամեն ինչ, որովհետեւ տեսա… ես չէի ճանաչում մեր ժողովրդին, մեր քաղաքական գործիչներին, չէի ճանաչում էդ պրոցեսը։ Երբ որ ճանաչեցի, էդ ամեն ինչը տեղի ունեցավ, դա ինձ ստիպեց վերարժեւորել ինձ, վերլուծել,
հասկանալ որտեղ է պրոբլեմը։ Մանավանդ էդ մարտի 1-ի զոհերը… դրանից հետո ես ուղղակի գժվեցի, ես հասկացա, որ ես անզոր եմ ինչ-որ բան անելու ու դրա համար սկսեցի ինձ չսիրել։ Բայց երբ գժվեցի, ես հասկացա, ո՚ր չեմ կարող գժվեմ ու գիժ էլ մնամ։ Երբ դպրոցում ինձ ասեցին, որ Կոմիտասը գժվել ա, ես չէի հասկանում ոնց կարելի ա էդ օրհասական
պահին գժվել ու վերջ։ Գժվելը ինչ-որ նպատակի պետք ա ծառայի, էս 3 տարիները էս գժման պրոցեսում անցան, ու ես հասկացա, որ չի կարելի գժվել եւ վերջ, պետք ա նաեւ գործել:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»