Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը ծաղկեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը

Դեկտեմբեր 02,2011 10:56

Հատվածներ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հետ հարցազրույցից

– Պարոն Գեւորգյան, Դուք է՞լ եք այն կարծիքին, որ վերջին աղմկոտ ձերբակալությունները «վերեւից» են հրահանգված, եւ սա ուղղված է ԲՀԿ-ին հնազանդեցնելուն։

– Ես կարող եմ մի բան ասել, դա իմ կարծիքն է՝ որպես քաղաքական գործչի եւ ԲՀԿ պատգամավորի։ Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, լինելով աստվածավախ եւ հավատով լցված տիրոջ նկատմամբ, կարծում եմ, որ իր կողմից կիրառվող ամեն մի գործողություն քննարկման կդնի տիրոջ պատվիրաններից չշեղվելու համար, եւ չեմ կարծում, որ նա ոչ երկնային տիրոջ սկզբունքներին ծառայելու համար իր կողմից ստանձնած երկնայիև ճերմակ դաշտի մեջ սեւ կքաշի։

– Հետապնդումները սկսվեցին ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը քաղաքագիտական թեզ ներկայացրեց ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության վերաբերյալ… Կուսակցությունում գուցե քննարկվե՞լ է այդ թեզը։

Իհարկե ոչ։ Իսկ երկրի առաջին նախագահի հայտարարությունը ԲՀԿի մասով առաջին հերթին ցույց է տալիս, որ, լինելով ընդդիմության առաջնորդ, չի խուսափում, որ ԲՀԿն երկրի քաղաքական դաշտում հանդիսանում է ամենահզոր, ժողովրդի կողմից սիրված, իշխանությունների այս ծանր վիճակից երկիրը հանելու, քաղաքական շոգեքարշի դերում ընկալվող միակ ուժը։ Ըտենց չի՞ արտահայտվել։ Լավ, էդ շոգեքարշն էլ ես ավելացրեցի:

 

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031