Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովորում են կին քաղաքական գործիչները

Դեկտեմբեր 02,2011 11:18

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակն ու ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դեկտեմբերից 2-4-ը Երեւանում անցկացնում է Հայաստանի քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված քննարկում: Այժմ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանում քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության գենդերային հարթությունը թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրության եզրահանգումների վերաբերյալ զեկույցն է ներկայացնում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի պատասխանանատու Աիդա Ղազարյանը: Կլոր-սեղանին ներկա են կուսակցությունների մեծ մասի կին ներկայացուցիչները:

Ազգային Ժողովում խմբակցությունների թվի մասին հարցվածների 27.7 %-ը տեղյակ չի եղել: Հարցումները պարզել են, որ միակ մարզը, որտեղ ուժային կառույցներում` բանակում եւ ազգային անվտանգության համակարգում կնոջ ներգրավվածությանը բարյացակամ են վերաբերվել՝ Սյունիքն է եղել:

Ի դեպ, հարցումների տվյալները հարցման արդյունքները մասնակիցները կասկածի տակ դրեցին, ներկաներից մեկն էլ արձագանքեց. «Ադիբեկյանի կարգի սոցիոլոգիական հարցում է»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031