Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհավատալի է. հաշմանդամ հեծանվորդուհին ապաքինվել է երրորդ անգամ վթարի ենթարկվելով

Դեկտեմբեր 02,2011 10:01

Նիդեռլանդցի 27-ամյա Մոնիկ վան դեր Վոստն անցած տարի պարալիմպիկ հավաքականի կազմում մարզման ժամանակ վթարի ենթարկվելով` 13 տարի անվասայլակին գամված լինելուց հետո հրաշքով ոտքի է կանգնել: Գիտությունը մինչեւ հիմա անզոր է բացատրություն տալ կատարվածին:

Մոնիկը 13 տարեկանում սկսել էր լրջորեն զբաղվել հեծանվասպորտով, երբ մի անգամ ոտքի վնասվածք ստանալուց հետո պիտի ենթարկվեր վիրահատության: Սակայն բժիշկներն անփութության պատճառով վնասել էին նյարդը, ինչի հետեւանքով դարձել էր անդամալույծ: Սակայն հաշմանդամի սայլակին գամված լինելուն դատապարտված աղջնակը որոշել էր չհանձնվել: Տեխնիկները նրա համար ձեռքով կառավարվող հատուկ հեծանվասայլակ էին  պատրաստել եւ աղջնակը մարզումների շնորհիվ սպորտում ֆանտաստիկ հաջողությունների էր հասել. նա հաշմանդամների աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն է:

2008-ին նա հեծանվով բախվել էր ավտոմեքենային, որից հետո նրա մարմինն ամբողջովին անզգայացել էր գոտկատեղից ներքեւ: Սակայն Մոնիկը նույն թվականին Նիդեռլանդներին երկու արծաթ էր բերել Պեկինի պարալիմպիկ խաղերում:

Անցած տարի արդեն Լոնդոնի հաշմանդամային օլիմպիադային նախապատրատվելիս մարզուհին հեծանվով երրորդ անգամ վթարի ենթարկվեց: Բոլորին թվում էր, թե Մոնիկի համար կյանքն արդեն ավարտված է, բայց որոշ ժամանակ անց նա սկսեց զգալ նախ` մի, ապա` մյուս ոտքը: Իսկ տարեվերջին քայլեց ինքնուրույն:

Հիմա Մոնիկը տեղափոխվել է իսկական հեծանիվ, անդամագրվել կանանց Rabobank պրոֆեսիոնալ ակումբին, որի կազմում մարզվելու է երկրի ուժեղագույն հեծանվորդուհիների կողքին: Եվ չի բացառվում, որ մարզասերները Մոնիկին տեսնեն Լոնդոնի հիմնական օլիմպիական խաղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031