Դեկտեմբերի 1-ին, առավոտյան 8-8.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում կրակոցներ են հնչել:«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ` կրակոցները եղել են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Մինչդեռ գյուղապետ Էդիկ Մանուկյանն իր մտերիմներից մեկին ասել է, թե կրակոցները գյուղամիջում են եղել: Ոստիկանությունն էլ, թեև դեպքի վայրում եղել և հարցաքննել է պատգամավորի հարևաններից մի քանիսին, այդուհանդերձ`դեպքի մասին մինչ այս պահը հայտարարություն չի տարածել:
Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ավելի ուշ վերջինիս մերձավորներից մեկն ասաց, որ Ռուստամ Գասպարյանը Չինաստանում է`անորոշ ժամանակով: Նրա տրամաբանությամբ`կրակոցներն ամենայն հավանականությամբ մեկ այլ պատգամավորի`ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի / Նավո / ձեռքի գործն է:«Անհիշելի ժամանակներից իրար դեմ թուր ու թվանք են»,-ասաց: