Հենց նոր ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստը:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն գրել ենք մի քանի օր առաջ, նիստում ՀՀ նախագահ, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԱԺ նախագահի պաշտոնի համար Սամվել Նիկոյանի, ԱԺ փոխնախագահի` Էդուարդ Շարմազանովի, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար` Գագիկ Մելիքյանի թեկնածությունները: Բոլոր թեկնածություններն ընդունվել են միաձայն: Շարմազանովը, իր կանխատեսման համաձայն, կշարունակի մնալ ՀՀԿ խոսնակը:
Դեկտեմբերի հինգին սկսվող ԱԺ հերթական նստաշրջանում ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջով տեղի կունենան համապատասխան ընտրությունները: