Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի խորհուրդը մտահոգված է Կոսովոյում ստեղծված իրավիճակով

Դեկտեմբեր 01,2011 21:11

ՆԱՏՕ-ի խորհուրդը Կոսովոյի սերբերից ակնկալում է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի՝ բարիկադները քանդելու կոչերի կենսագործում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի այսօր տարածած հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն եւ խաղաղապահ ուժերը խորապես մտահոգված են Կոսովոյի հյուսիսային հատվածում իրադարձությունների զարգացմամբ: Խաղաղապահ ուժերի նկատմամբ ուժի գործադրումն անընդունելի է: ՆԱՏՕ-ի խորհուրդը ողջունում է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` նոյեմբերի 29-ի կոչը, որը պետք է վերածվի կոնկրետ գործողության»,- ասված է ՆԱՏՕ-ի խորհրդի հայտարարության մեջ:

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը նաեւ դիմել է բոլոր կողմերին` պահանջելով «զսպվածություն պահպանել եւ համագործակցել Կոսովոյում գործող միջազգային կառույցների հետ, որպեսզի անհետաձգելիորեն  ապահովվի տեղաշարժի ազատությունը»:

Հիշեցնենք, որ Կոսովոյի՝ սերբերով բնակեցված հատվածում իրավիճակը մնում է լարված, իսկ անցած հանգստյան օրերին տեղի երիտասարդների ու ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջեւ տեղի են ունեցել բախումներ եւ անկարգություններ: Ի դեպ, Կոսովոյում տեղակայված խաղաղապահ ուժերի թիվն այսօր 6,25 հազար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031