Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների այցը Վայոց ձորի մարզ

Դեկտեմբեր 01,2011 19:50

Նոյեմբերի 30-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Կարինե Հակոբյանը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը այցելեցին Խաչիկ գյուղ: Հանդիպումը տեղի ունեցավ երբեմնի մշակույթի տան, իսկ այսօր կիսաքանդ շենքի դահլիճում: Բնակիչները խոսեցին գյուղի խնդիրներից. նրանք մտահոգված էին, որ երիտասարդները հեռանում են` գյուղում ապագա չտեսնելու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց ելույթներում մատնանշեցին այն ուղիները, որով Խաչիկ գյուղը եւ բոլոր մյուս գյուղերը կարող են դուրս գալ աղքատության վիճակից: Դա գյուղական համայնքներին պետական բյուջեից հատկացվող գումարների էական ավելացումն է, սահմանամերձ գյուղերի հարկային բեռի թեթեւացումը եւ որոշ հարկերից լրիվ ազատումը, գյուղատնտեսական դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, պետական միջոցների տրամադրումը երիտասարդ ընտանիքներին` գյուղում տուն կառուցելու համար: Այդ բոլոր պետական միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի գյուղերը ոտքի կանգնեն, տնտեսություն զարգացնեն, եկամուտ եւ շահույթ ունենան եւ որից հետո արդեն կարողանան հարկեր վճարել: Քսան տարի է` ոչինչ չի կառուցվում ռազմավարական նշանակություն ունեցող այդ գյուղում: Միակ ուրախալի նորությունը դպրոցի շենքի հիմնանորոգումն է սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Հաջորդ հանդիպումները կայացան Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մասնակիցներից շատերի ելույթներում անդրադարձ եղավ հանրապետությունում տիրող վախի եւ զգուշավորության մթնոլորտին: Եղեգնաձորի բնակիչները մտահոգ էին եւ բողոքում էին հասարակությունը դպրոցից մինչեւ քաղաքապետարաններ ու գյուղապետարաններ կուսակցականացնելու երեւույթի դեմ: Ուշ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչները վերադարձան Երեւան:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031