Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գրոհած մարդիկ ազատ արձակվեցին

Դեկտեմբեր 01,2011 19:50

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Իրանի իշխանությունները դեկտեմբերի 1-ին ազատ են արձակել նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման ենթարկած 11 ձերբակալվածներին:

Թե ինչ պատճառաբանությամբ են դեսպանատան շենքը գրոհով վերցրած եւ կողոպտած մարդիկ ազատ արձակվել՝ չի հաղորդվում: Իրանում գործող օրենսդրության համաձայն՝  այլոց ունեցվածքը դիտավորյալ ոչնչացնելը պատժվում է երեք տարվա ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ ամբոխի կողմից Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու բնակելի համալիրը գրոհելուց հետո փաստացի խզվել են Լոնդոնի եւ Թեհրանի դիվանագիտական հարաբերությունները, իսկ եվրոպական մի շարք երկրներ, ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, Իրանում դադարեցրել են իրենց դիվանագիտական առաքելությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031