Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարապի լճի սահադաշտը բացվեց

Դեկտեմբեր 01,2011 18:40

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7-րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Երևանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային ծրագրով, պատանի գեղասահորդների և հոկեիստների ցուցադրական ելույթներով ու անակնկալներով։
Սահադաշտը, գեղասահքի սիրահարների և պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը։ 16:00-ից – 18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո այն կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ն:
Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է: Այն կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ և սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ  100 մարդու: Սահադաշտին կից գործում  է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, բուժկետ: Սահադաշտից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա։  Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է տոնական շքեղ հրավառությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031