Aravot.am-ն այսօր անդրադառնալով ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորմանը, Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ Հարություն Առաքելյանից մեկնաբանություն էր խնդրել: Վերջինս հայտնել էր. «Հակոբ Ավետիքյանի տղային Տիգրան Սարգսյանը դարձրել էր Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ, երկուսն էլ ունեն պարտավորություններ Տիգրան Սարգսյանի հանդեպ»: Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում Հ. Առաքելյանի մեղադրանքներին ի պատասխան ասաց. «Անբարոյական է, երբ որդիներին, երեխաներին են խառնում իրենց ստոր հաշիվների մեջ: Ինձ հետ հաշիվ ունի, թող ինձ հետ պարզի: Իմ տղան` Վարուժան Ավետիքյանը, Կենտրոնական բանկում աշխատում է արդեն 14 տարի: Ավարտել է արտասահմանյան 4 համալսարան եւ վերջինն էլ Հարվարդի Կառավարման դպրոցը, այդ պարագայում նման մասնագետին նման հարցեր չեն տա կամ խնդրո առարկա չեն դարձնի: Նա պարզապես իր գլուխը կորցրել է»: