Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիոեւան Կոկոյտիից պահանջել է մինչեւ օրվա վերջ ճանաչել իր հաղթանակը

Դեկտեմբեր 01,2011 19:26

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան, որն իրեն նախագահական ընտրություններում հաղթող է հռչակել , երկրի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիից պահանջել է  մինչեւ հինգշաբթի երեկոյան, ժամը 18:00-ը ճանաչել ընտրություններում իր հաղթանակը: Վերջինս, ինչպես BBC-ին է փոխանցում, պատասխանել է, թե վերջնագրեր չի հանդուրժի:

Իսկ Կոկոյտիին փոխանցած վերջնագրում Ջիոեւան զգուշացրել է, որ եթե հինգշաբթի օրվա ընթացքում իր հաղթանակը չճանաչվի, ապա ինքը վայր կդնի իր կողմնակիցների հետագա գործողությունների համար պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ այսօր Ջիոեւայի հարյուրավոր կողմնակիցներ կրկին հավաքվել էին Ցխինվալի կենտրոնում: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները եւ ականատես բլոգերները, սկզբում ցուցարարները ներխուժել են Հարավային Օսիայի կառավարություն, հետո «գրավել> կենտրոնական հրապարակը:

Ջիոեւայի կողմնակից, այդ երկրի պաշտպանության նախկին նախարար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Բարանկեւիչը ցուցարարներին կոչ է արել «չտրվել սադրանքների» եւ այլեւս կառավարություն ներխուժելու փորձ չանել:

Ընդսմին, ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը, Ցխինվալի կենտրոնական հրապարակում արդեն իսկ տեղակայվել է զրահատեխնիկա, իսկ հրապարակը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի դիմակավոր եւ ավտոմատավոր աշխատակիցների կողմից, շենքերի կտրուներին նկատվել են նաեւ դիպուկահարներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031