Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ միավորվեցին ՀՌԱԿ-ն ու ԱՌԱԿ-ը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2011 17:39

Տեղեկացրել էինք, որ այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարեցին միավորման գործընթացի մասին: Է. Անտինյանը նշեց, որ չունեն անձնական հավակնություններ եւ իրենց կուսակցության անունը կլինի Ռամկավար Ազատական. «Մեր ամբիցիան կուսակցական շահերն են»:

Հ. Ավետիքյանը կուսակցությունների միավորումը պայմանավորեց գաղափարական նույնությամբ, պատմությամբ. «Եթե դուք մասնակցել եք Արմենական Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարին, 3,5 տարի առաջ իմ զեկուցման մեջ շեշտել եմ, որ կուսակցությունը ստեղծվում է, որպեսզի միավորվի, բայց մենք այսօր ցույց ենք տալիս, որ դա երբեւիցե պարադոքս չի, այլ Արմենական ռամկավար կուսակցության ներսում հիմնադիրները եւ բոլորը` գրեթե 90%-ը, Ռամկավար ազատական կուսակցության անդամներ են եղել 90-ական թվականներից սկսած»:

Այն հարցին, թե Հարություն Առաքելյանի հետ կապված վեճը որեւէ կերպ չի՞ խոչընդոտում կուսակցությունների միավորմանը, ՀՌԱԿ ատենապետը պատասխանեց. «Եթե մարդը հավաքում է լրատվամիջոցներին ու ասում` ինձ չեն գրանցում, էլ հարց կա՞, որ պարզեմ, թե ով է ատենապետը: Նորից համագումար է արել, վարչական վարույթ է սկսվել, որի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կունենան, որովհետեւ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031