«Յաբլոկո» կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին: Կուսակցությունն այդ պաշտոնում որպես՝ թեկնածու առաջադրելու է իր հիմնադիր, «Յաբլոկոյի» քաղաքական հանձնաժողովի անդամ Գրիգորի Յավլինսկիին: ИТАР-ТАСС-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը՝ շեշտելով, որ այդ որոշումն ընդունվել է քաղաքական հանձնաժողովի անդամների կողմից:
Ընդսմին, Միտրոխինն ասել է, թե կուսակցությունը պատրաստ է քննարկել նաեւ ժողովրդավարական ընդդիմության կողմից առաջադրվելիք այլ թեկնածուների հարցը եւս: «Մենք մեր թեկնածուի անունը չենք շեշտում, այլ առաջարկում ենք ժողովրդավարական կուսակցությունների, կազմակերպությունների եւ շարժումների հետ միասին՝ անկախ նրանց պաշտոնապես գրանցված լինել-չլինելու հանգամանքից, քննարկել Յավլինսկու, ինչպես նաեւ հնարավոր այլ թեկնածուների հարցը»,- հայտարարել է «Յաբլոկոյի» նախագահը: