Բրիտանական կառավարական կապերի կենտրոնը( GCHQ) հաքերներին ուղղված հայտարարություն է տարածել. նրանց, ում կհաջողվի կոտրել համացանցում տեղադրված եւ արգելափակված հայտարարությունը՝ աշխատանքի շահավետ առաջարկ կստանան:
«Դուք կարո՞ղ եք սա կոտրել» անունը կրող վեբկայքում առաջարկվում է գտնել հաղորդագրության մեջ թաքցված գաղտնաբառը, որն առերեւույթ բաղկացած է պատահական տառերից եւ թվերից:
Նա, ում կհաջողվի դա անել, պետք է պատասխանն էլեկտրոնային փոստով ուղարկի Կառավարական կապերի կենտոնին՝ բրիտանական հետախուզական կազմակերպությանը, որը զբաղվում է խոսակցությունների, այդ թվում՝ միջազգային, գաղտնալսմամբ:
Ժամանակը սահմանափակ է. հաղորդագրությունը կոտրելու մրցարշավը տեւելու է ընդամենը 10 օր:
Կարդացեք նաև