Նոյեմբերի վերջին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անցկացվեց ասմունքի մանկապատանեկան 4-րդ փառատոնի 2-րդ` մարզային փուլը: Այս անգամ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների լավագույն 40 ասմունքողները ներկայացրին արեւմտահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Սեւակի, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները: Զարմանալի է, որ նման գեղեցիկ միջոցառման ժամանակ Տավուշի մարզպետարանի դահլիճը կիսով չափ դատարկ էր: Մինչ կամփոփվեին մրցույթի արդյունքները, կիսադատարկ դահլիճում ասմունքում էին ժյուրիի անդամներ Սարգիս Նաջարյանը, Ջուլիետա Բաբայանը: Ժյուրիի կազմում էին նաեւ դերասան Գուժ Մանուկյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Իջեւանում հանրակրթական 5 դպրոց կա, որի սաները կարող էին վայելել արեւմտահայ պոեզիայի ընտրանին: Ցանկացած «ռաբիս» միջոցառում հիմա լեփլեցուն դահլիճում է կայանում, սակայն մեր պոեզիայի գոհարները չեն արժանանում պատշաճ ուշադրության:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ