Լրահոս
Օրվա լրահոսը

Transparency International-ը հրապարակել է կոռումպացված երկրների ցանկը. ՌԴ-ն բարելավել է իր դիրքերը

Դեկտեմբեր 01,2011 16:23

Transparency International ոչ կառավարական կազմակերպության կողմից  հինգշաբթի հրապարակված ամենամյա զեկույցում, կոռումպացված երկրների դասակարգման  աղյուսակում Ռուսաստանն այս տարի 11 կետով բարելավել է իր դիրքերը: Նախորդ տարի նա գերազանցել էր իր իսկ  սահմանած ցավալի  ռեկորդը՝ դասակարգման աղյուսակում հայտնվելով աֆրիկյան երկրների կողքին:

Reuters-ի փոխանցմամբ, աշխարհի 183 երկրների դասակարգման աղյուսակում ՌԴ-ն անցած տարվա 154-րդի փոխարեն, այս տարի 143-րդ հորիզոնականը կիսում է նախկին խորհրդային երկրների՝  Ադրբեջանի եւ Բելառուսի, նաեւ աֆրիկյան մի քանի պետությունների հետ:

Այդուհանդերձ, Transparency International-ը առաջարկել է շատ չուրախանալ՝ հայտարարելով, թե ՌԴ-ում իրական բարեփոխումների մասին կարելի կլինի խոսել «միայն  այն ժամանակ, երբ  բոլոր օրենքները կկիրառվեն անխուսափելիության սկզբունքով եւ ոչ ընտրողաբար»՝ հավելելով, որ «առայժմ  իրավիճակը Ռուսաստանում հղի է զանգվածային հուզումներով»:

Աշխարհի կոռումպացված երկրների ցանկում Հայաստանն այս տարի 129-րդն է: Դասակարգման աղյուսակը գլխավորում է Նոր Զելանդիան, եզրափակում են Հյուսիսային Կորեան եւ Սոմալին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031