Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության ավտոմեքենայի վարորդի եւ հերթապահ բժշկի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել 2 քաղաքացի:
Բժիշկը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ ժամը 13:00-ի սահմաններում, կանչով մեկնել են Ազատության պողոտա: Այնտեղից ծանր վիճակում գտնվող հիվանդին նրանք տեղափոխելիս են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Հիվանդին պետք է շտապ հասցնեինք հիվանդանոց, ինչի համար էլ վարորդը միացրել էր լուսաձայնային ազդանշանը, որպեսզի ավտոմեքենաները ճանապարհ տային: Ազատության պողոտայից մինչև «Էրեբունի» հիվանդանոց «ՎԱԶ 2107» մակնիշի 68 ԼՕ 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտում և հետապնդում էր մեզ: Արդեն հիվանդանոցի մոտ վարորդն ու նրա հետ եւս 1 հոգի սկսեցին անպարկեշտ արտահայտություններ անել մեր նկատմամբ: Նրանք զինվորականներ էին: Երբ իմացան, որ զանգելու եմ ոստիկանություն, սպառնալիքներ տալով հեռացան: Մահամերձ հիվանդին թողած՝ իրենցով էինք ընկած»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում