Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյանի մեկնաբանությունը` ՀՌԱԿ-ի եւ ԱՌԱԿ-ի միավորման առիթով

Դեկտեմբեր 01,2011 16:07

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ստորագրեցին ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման մասին հուշագիր: Aravot.am-ը Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական  կուսակցության գործադիր-փոխատենապետ Հարություն Առաքելյանից երկու կուսակցությունների միավորման առնչությամբ մեկնաբանություն խնդրեց: Նշենք, որ չենք հրապարակում նրա պատասխանում առկա անձնական վիրավորանքները: «Չէր կարող ՀՌԱԿ-ը որեւիցե մեկին միավորվեր, քանի որ կուսակցության որեւիցե կառույց դրա մասին տեղյակ չէր, վաղը հանդես կգան հայտարարությունով: Էդվարդ Անտինյանը վտարված է կուսակցությունից, եւ նա քրեորեն պատժելի արարք է արել, ատենապետ դառնալու ժամանակ կեղծել է ստորագրություններ, որի մասին շուտով հայտարարությունով հանդես կգանք: Այսինքն՝ կատարել է քրեորեն պատժելի արարք` Քրեական օրենսգրքի 325 հոդվածն է` ստորագրությունը կեղծելու միջոցով լիազորություններ ձեռք բերել: Իսկ քանի որ Ավետիքյանի տղային Տիգրան Սարգսյանը դարձրել էր Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ (այս տեղեկությունը դեռ չի հաջողվել ճշտել պրն Ավետիքյանից.- Լ. Խ.), երկուսն էլ ունեն պարտավորություններ Տիգրան Սարգսյանի հանդեպ, հետեւաբար սա կրում է շատ ապատեղեկատվություն, էսպես բնույթ է կրում, այսինքն՝ սա Տիգրան Սարգսյանի շատ թույլիկ պատասխանն է, որը հեռանկար չի կարող ունենալ»,- արձագանքեց նա:

Այսօրվա ասուլիսում Հ. Ավետիքյանը միավորման քայլը պայմանավորեց այն հանգամանքով, որ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանում են Ռամկավար Ազատական գաղափարախոսության եւ  նրա արժեքների կրողներ: Հարություն Առաքելյանն այս մասով էլ ասաց. « Նա  դեռեւս հանդիսանում է օտար պետության քաղաքացի եւ, արհամարհելով Սահմանադրությունը՝ զբաղվում է քաղաքականությամբ: Երկուսն էլ խնդիր ունեն Հայաստանի օրենքի հետ, եւ իրենք էլ լավ իմանալով դրա մասին, որպես պաշտպանություն, հանրությանը հիմարի տեղ դնելու գործընթացներ են անում»:

Հարցին էլ, թե երկու կուսակցությունների միավորումն առաջիկա ընտրություններում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, պատասխանեց. «Ծիծաղ, բարձր ծիծաղ կառաջացնի, ուրիշ ոչինչ: Ես ասում եմ` երկու կուսակցություն չեն միավորվել, Էդուարդ Անտինյանը Հակոբ Ավետիքյանի հետ միասին չորսուկես մարդ են անում: Երեքուկես Ավետիքյանն է, մեկուկես` Անտինյանը: Եթե չորսուկեսը կուսակցություն եք համարում, դա ձեր գործն է, համենայնդեպս հայ ժողովրդի ճակատագրի հետ ոչ մի աղերս չեն կարող ունենալ, նրանք իրենց անձնական պարտքերն են տալիս Տիգրան Սարգսյանին»:

 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031