Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը, ժամը 02-ի սահմաններում, Իսակովի պողոտայում, 30-ամյա Գեւորգ Գալստյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7774 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է իր առջեւից երթեւեկող Արմեն Սարգսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 09 PP 909 համարանիշի ավտոմեքենային:
Կարդացեք նաև
Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Գ. Գալստյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Բենց»-ի ուղեւոր Անուշ Սարգսյանը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի