Լրահոս
Օրվա լրահոսը

«6500 անբարո կանանցից ո՞նց են ջոկելու «ագենտներին»

Դեկտեմբեր 01,2011 15:45

Գործակալների գաղտնազերծման նախաձեռնությունը քննադատում են ԳԽ նախկին պատգամավորն ու ՀԱԿ ներկայացուցիչը:

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգության» հեղինակած՝ գործակալների գաղտնազերծման մասին օրինագիծը քննարկելիս ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը վստահեցրեց, որ «ուզում են պարզապես ՀՀ 3 նախագահներին ագենտ հանել ու ճնշում գործադրել: Պետք է ճշտել, թե ԱԱԾ գործակալի տակ ի՞նչ է թաքնված, խոսքը ադրբեջանակա՞ն, թուրքակա՞ն, թե՞ռուսական վտանգի, ինչի՞ մասին է: Եթե Ռուսաստանը մի հատ զորքով մտնի ստեղ ու սրբի գնա՝ մեր ազգային անվտանգությունը կասի՝ դա հայրենասիրության նշան է, ուրեմն ո՞ւմ են պատրաստվում բռնել»:

ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Ժառանգությունն» ամեն ինչ խաղացել է՝ մնացել է Սարի սմբուլը: Այս օրինագծով մենք զրկում ենք ԱԱԾ սպայի հավաքագրումից: Չէ՞ որ այդ սպան կմտածի՝ բա վաղն էլ իմ անունն է լինելու պատի վրա փակցված ցուցակներում: Մի ողջ ինստիտուտի ենք մենք հարվածում: Էրդողանը հայտարարում է, որ 6500 անբարո կին է արտաքսվել Թուրքիայից, նրանց մի մասը էսօր ագենտ է վերադարձել, իսկ մերոնք ձեն չեն հանում, որովհետեւ հայ կնոջը էնքան են գցել, որ գնացել է թուրքի մոտ ամենահին արհեստով է զբաղվում: Ո՞նց են ապացուցելու, որ ագենտ են, Էրդողանից ցուցա՞կ են ուզելու կամ նրանք որտեղի՞ց են տեղեկանք բերելու,որ ագենտ չեն»:

Ա. Բաղդասարյանը հեգնեց, որ մեր պետությունը 20 տարվա մեջ հազիվ մի հատ Մուրադ Բոջոլյան է գտել, էն էլ պարզվեց, որ քաղբանտարկյալ է՝ Թուրքիայի ագենտ անվան տակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031