Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ այս օրերին Վերին Լարս անցակետում կանգնած է մոտ 200 մեքենա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքերով, բեռնափոխադրողներին նախապես տեղեկացրել էին, որ նոյեմբերին լինելու են եղանակային անբարենպաստ պայմաններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ