Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Ձե՞զ ինչ, թե ես ինչ դիրքերով եմ սեքսով զբաղվում»

Դեկտեմբեր 01,2011 14:55

Դերասանուհիների անվան հետ կապված սկանդալային պատմությունները կարծես թե դուր են գալիս հասարակությանը, մարդիկ չեն դադարում խոսել, քննադատել եւ որոշել ուրիշի՝ սեքսով զբաղվելու իրավունքներն ու սահմանները: Ազգովի ներխուժելով  ուրիշի անձնական կյանք՝ շահարկում են մարդու սեքսուալ նախասիրությունները:

Մինչդեռ պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնոգրաֆիկ բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ պատժելի արարք է: Բայց կարծես թե Հայաստանում նման գործով զբաղվելը նորաձեւ է: Կարեւորագույն հարցերով ու իրենց անձնական խնդիրներով անհանգստանալու փոխարեն՝ մարդիկ  նախընտրում են խցկվել ուրիշի անձնական կյանք, հրապարակել, թե ով ում հետ կամ ինչպես է զբաղվում սեքսով: Կյանքի գնով ձեռք բերելով «անկեղծ» լուսանկարներ, որոնք կարող են պատկանել, օրինակ, որեւէ  դերասանուհու՝ դարձնել «հայոց հարց»՝ տարածել, դրանցով հիանալ, զմայլվել, միմյանց «forward» անել:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Արսեն Համբարձումյանն իր կարծիքը հայտնեց վերջին շրջանում ակտուալ դարձած թեմայի՝ դերասանուհիների անձնական կյանքը  փորփրելու ու հրապարակելու վերաբերյալ:

 «Բացի այն, որ պոռնոգրաֆիա տարածելը հանցագործություն է, դա նաեւ հիվանդություն է: Երբ մարդն ապրում է ուրիշի կյանքով, հետեւում վերջինի խիստ անձնական հարաբերություններին, հետաքրքրվում ու հրապարակում, թե տվյալ անհատն ում հետ է գիշեր անցկացնում, եւ ինչ դիրքերով է սեռական հարաբերություններ ունենում, ու այսքանով հանդերձ՝ հրապարակում իմացածը, կեղտոտ ճանապարհներով ձեռք բերած ուրիշի անձնականին վերաբերող նյութերը՝ սա նորմալ չէ: Սա անառողջ հետաքրքրասիրություն չէ, դա հիվանդություն է: Եթե Հայաստանում գործում է համապատասխան օրենքը, ապա ոստիկանները, ղեկավարվելով այդ օրենքով, պարտավոր են գտնել ու պատժել նման անձանց. ի վերջո, կարեւոր չէ, թե ում անձնական կյանքն է շահարկվել: Ինչ տարբերություն՝ դերասանուհի է, մոդել, ստրիպ պարուհի, թե ուսուցչուհի: Մարդ է, չէ՞»:

Հոգեբանն անդրադառնալով նաեւ այն լրատվամիջոցներին, որոնք սենսացիա, սկանդալ ապահովելու համար սերիական հոդվածներ տպելու սովորություն ունեն, ասաց. «Ամոթ է: Ո՞ւր մնացին էթիկայի կանոնները: Կամ էլ՝ ձե՞զ ինչ, թե ես ինչ դիրքերով եմ սեքսով զբաղվում: Կամ ով է որոշել, թե որն է ավանդական եւ ոչ ավանդական սեքսը: Ձե՞զ ինչ, թե ես քանի տղամարդ եմ փոխել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031