Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսով. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերությանը

Դեկտեմբեր 01,2011 14:38

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացվեց «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը` համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության եւ անվտանգության. Տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնությունները» խորագրով համաժողով: Այն ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող եւ ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում հինգերորդն է:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը, կարեւորելով համաժողովը, նշեց. «Այսօր մենք հրավիրել ենք շատ հայտնի մասնագետների, որոնք առաջարկում են ձեռք ձեռքի տված աշխատել եւ համագործակցել Արեւելքում գտնվող պետությունների հետ, ի շահ նրանց եւ մեր բարգավաճման, կայունության եւ անվտանգության ապահովման»:

ԵՄ փորձագետ, Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն էլ փաստեց. «Հայաստանը ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերությանը, որը նոր էջ է բացել ԵՄ հարաբերություններում. 2010թ.-ից նա  բանակցությունների մեջ է, պետք է ասել, որ այս բանակցությունները արագ առաջ են ընթանում, կնքված համաձայնագրերը միայն քաղաքական բնույթ չունեն,  դրանք նաեւ ազատ առեւտրի ստեղծմանն են նպաստում Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ…Հայաստանը համապատասխան օգնություն է ստացել` 387 միլիոն եվրո 2006թ.-ին, իսկ հիմա նախատեսվում է օգնություն տրամադրել 2011-2013թթ.-ներին՝ 157 միլիոն եվրո: Եվրոպայի կողմից տրամադրված օգնությունը նպատակ ունի նպաստել վարչական, տնտեսական բարեփոխումներին եւ նաեւ դիմակայելու համաշխարհային ճգնաժամի հետեւանքներին»: 

Համաժողովին մասնակցեց նաեւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, ազգային փորձագետ Թեւան Պողոսյանը:

«Մենք խոսում ենք Հայաստան-Եվրոպա հարաբերությունների մասին, իսկ դա վերաբերում է ապագային, հետեւաբար խոսքը վերաբերում է ապագա կերտողներին` այսինքն ձեզ, հարգելի ուսանողներ: Եթե հարեւան երկրները քեզ անվտանգ համագործակցություն են առաջարկում, ապա դու քեզ անվտանգ ես զգում»,-ուսանողներին դիմեց նա:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031