Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարար. «Տրիլիոնային ավելացումներն իրատեսական չեն»

Դեկտեմբեր 01,2011 14:28

Կառավարությունն այսօր ներկայացրեց 2012թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Ըստ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ փոփոխությունների արդյունքում եկամուտները ու ծախսերը ավելացել են 1,6 միլիարդ  դրամով: «Եկամուտները կկազմեն  911,6 միլիարդ դրամ, ծախսերը՝  1 տրիլիոն 44,1 միլիարդ դրամ,  իսկ դեֆիցիտը ՝ 132,5 միլիարդ դրամ»,- ասաց պարոն Գաբրիելյանը: Անդրադառնալով ԱԺ -ում անցկացված պետբյուջեի քննարկումներին՝ նա ասաց, որ պատգամավորներից ստացել են մոտ 500 առաջարկներ:  Առաջարկել են եկամուտներն ավելացնել  մոտ 1 տրիլիոն 800 միլիարդ դրամով, լրացուցիչ ծախսերը՝  415 միլիարդ դրամով: Նախարարի խոսքերով,  լրացուցիչ ծախսերը վերաբերել են սոցիալ-մշակութային եւ գիտական ոլորտներին: Առաջարկներ են եղել նաեւ 81 միլիարդ դրամով ավելացնել ծախսերը տնտեսության ճյուղերում:
Առաջարկվող ծախսերից 51 միլիարդ դրամը բաժին է ընկել  ուժային կառույցներին, 32 միլիարդ դրամը՝ պետական չինովնիկներին, 3 միլիարդ դրամն էլ՝ արտաքին հարաբերություններին:

Կառավարությունը լսել է բոլոր առաջարկներն ու խոստացել  քննարկել առաջիկա տարիների ծրագրերում: Բայց պետբյուջեի նախագծի եկամտային մասի համալրմանը  վերաբերող առաջարկները մերժել է՝ ոչ հիմնավոր լինելու փաստարկով: «Տրիլիոնային ավելացումներն իրատեսական չեն»,- ասաց նախարարը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031