Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան սկիզբը ազդարարող տոնածառի զարդարման բարեգործական միջոցառումը, որին մասնակցում էին «Օրրան», «Աստղիկ», «SOS մանկական գյուղ» հասարակական կազմակերպությունները: Մոտ 50 երեխաներ պատրաստեցին թխվածքներ ու քաղցրավենիք: Այնուհետեւ նրանք երգեցին Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր: Ամենավերջում բոլոր երեխաները հավաքվեցին տոնածառի շուրջը՝ երազանք պահելու, տոնածառը իրենց քաղցրավենիքներով զարդարելու:
ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ