Մեզանից շատերին ծանոթ են այն պատմությունները, երբ երկրորդ երեխայի ծնվելը առաջնեկի մոտ վարքային կտրուկ փոփոխությունների պատճառ է դառնում: Առաջին երեխան չի ուզում լինել մոռացված կամ ուշադրությունից զուրկ: Երեխան սկսում է կապրիզներով, արցունքներով, գոռոցներով ուշադրություն գրավել իր վրա, խանդում է. իր մայրիկն այժմ ժամանակի մեծ մասը անցկացնում է նորածնի հետ:
Հոգեբան Նելլի Սահակյանը պնդում է, որ երեխային հարկավոր է նախապատրաստել այդ իրողությանը: «Միայն խոսակցությունները երեխայի ներկայությամբ ընտանիքի համալրման մասին բավարար չեն, պետք է երեխային առանձին բացատրել լուրի նշանակությունը»,-ասում է հոգեբանը:
Նրա համոզմամբ` առաջնեկին ևս ուշադրությամբ ու հոգատարությամբ բպետք է վերաբերվել: «Առաջնեկը պետք է զգա, որ նոր երեխայի ծնվելով ընտանիքում ոչինչ չի փոխվի: Իսկ այդ գործում միանշանակ կարևոր ծնողների դերակատարումը: Նրանք պետք է բազմաթիվ օրինակներով բացատրեն, թե որքան լավ կլինի, երբ քույրիկը կամ եղբայրը լույս աշխար գա»,-ընդգծեց հոգեբանը:
Հոգեբանը խորհուրդ է տալիս մայրերին. «Սովորեցրեք երեխային, որ նա կլինի մայրիկի և հայրիկի օգնականը երեխայի ծնվելուց հետո, քանի որ դուք նրա օգնության կարիքն ունեք: Հղիության ընթացքում կարելի է նաև առաջնեկի հետ խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ սպասել եք իր ծննդյանը. պատմեք նաև ձեր սպասումների, հույզերի, ակնկալիքների մասին, ցույց տվեք ձեր սերը նրա հանդեպ »:
Պերճուհի Գեւորգյան