Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նյու-Յորքում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների հետ միասին կալանավորվել է նաեւ Գամբինո կլանի պարագլուխը

Դեկտեմբեր 01,2011 13:12

Նյու- Յորքում եւ նրա արվարձաններում կալանավորվել են իտալական մաֆիայի Գամբինո եւ Բոննանո գանգստերական հայտնի կլանների անդամներ, նաեւ նախկին ԽՍՀՄ երկների ներգաղթյալներ: Կալանավորվածները` թվով 20 հոգի,  մեղադրվում են   Կունիսի եւ Լոնգ-Այլենդի գիշերային ակումբներում աշխատելու նպատակով Ռուսաստանից եւ Արեւելյան Եվրոպայից կանանց` ԱՄՆ ապօրինի տեղափոխմանը նպաստելու համար:

Նյու-Յորքի Հարավային մարզի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կալանավորվածների թվում են իտալական մաֆիայի ազդեցիկ անդամներ. Գամբինո կլանի «կապիտան», 34-ամյա Ալֆոնս Տրուկկիոն եւ Բոննանո կլանի պարագլուխ, 62-ամյա Էնտոնի Ֆրասկոնեն, որը հայտնի է նաեւ  «Պերրի Կոմո»  մականունով: Նրանք մեղադրվում են չորս ստրիպթիզ-ակումբների «տանիք» լինելու` իրենց հովանավորության տակ առնելու մեջ:

BBC-ի մատուցմամբ, կալանավորվածներից մի քանիսը մեղադրվում են կեղծ ամուսնություններ կազմակերպելու  եւ անձամբ այդպիսի ամուսնական գործարք կնքելու մեջ: Ըստ դատախազության նյութերի, կալանավորվածների մի ստվար մասը նախկին ԽՍՀՄ երկրներից են:

Օտարերկրացիների անօրինական ներգաղթին նպաստելու , նրանց տեղափոխելու եւ թաքցնելու մեջ մեղադրվում են  Գամբինո կլանի ներկայացուցիչ, «Ծերուկ Ուիլլի» եւ «Կնքահայր» մականուններով 64-ամյա Ուիլյամ Պացինենեցան, 45-ամյա Պոլ Կասսելան` Բոննանոների «ընտանիքից», 36-ամյա Բորիս Յուսուպովւ, 43-ամյա Վիտալի Մինդյուկը, 39-ամյա Օսկար Զելեդոնն ու 53-ամյա Ալեքսանդր Բելեսոնը:

Դատախազության ներկայացուիչների ասելով, ծագումով նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթածները, որոնք կալանավորվել են, կասկածվում են այն բանում, որ համացանցի կամ թերթերի միջոցով Ռուսաստանում, Լատվիայում եւ այլ երկրներում  հավաքագրել են կանանց, նրանց ԱՄՆ-ում աշխատելու կեղծ հրավերներ են ուղարկել, իսկ նրանց Միացյալ Նահանգներ հասնելուց հետո «տեղավորել» են  գիշերային ակումբներում աշխատելու, թեեւ մուտքի թույլտվության մեջ հստակ շեշտված է եղել, որ այդ կարգի աշխատանք կատարելն արգելվում է: Դատախազությունում պնդում են, որ իտալական մաֆիոզ կլանների ներկայացուցիչները ակումբներից` նրանց «տանիք» լինելու եւ մյուս ավազակախմբերից պաշտպանելու խոստման համար որոշակի վարձատրություն են  ստացել:

Կալանավորվածների մեծ մասը կարող է դատապարտվել տասնյակ տարիների ազատազրրկման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031