Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Ատարով. «Ճակատագիրը Լեւոն Արոնյանի հանդեպ բարեհաճ չէր ի սկզբանե»

Դեկտեմբեր 01,2011 12:38

Ռուսաստանցի ճանաչված շախմատային մեկնաբան Եվգենի Ատարովը, անդրադառնալով Տալի հուշամրցաշարին, նշում է, որ չնայած Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով չհաղթեց, միեւնույն է, աշխարհի ամենահզոր գրոսմայստերների պայքարում նա էր լավագույնը:

«Ճակատագիրը միշտ չէ, որ արդար է լինում: Իսկ Լեւոնին այն հենց սկզբից անհավասար պայմանների մեջ դրեց հաղթողի գլխավոր հավակնորդների մեջ. գրեթե այնպիսի, ինչպիսին լինում է «արմագեդոնում»: Վիճակահանությամբ նա մեկ ավելի սպիտակ գույն ունեցավ: Սակայն այդ պարագայում հավասար միավորների դեպքում նա առաջնությունը զիջելու էր թե Նեպոնմյաշչիին, թեԿարյակինին, թե Իվանչուկին եւ թե Կարլսենին: Ու հենց վերջինն էլ հաղթող հռչակվեց: Այդուհանդերձ, բոլորի համոզմամբ Տալի հուշամրցաշարի լավագույն շախմատիստը հենց Լեւոն Արոնյանն էր»,- արձանագրում է մեկնաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031