Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողները գողացել էին կոշիկ եւ «Մանե» կոնյակ

Դեկտեմբեր 01,2011 12:27

Երեկ աշխատանքային օրվա երկրորդ կեսին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում նախագահող Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ շարունակվեց պայմանագրային զինծառայողներ Սասուն Ավանեսյանի եւ Գրիշա Սողոմոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանցից Սասուն Ավանեսյանը դատապարտվել է 5 տարվա, իսկ Գրիշա Սողոմոնյանը՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Նրանք մեղադրվել են զինմասի պահեստամասից զինվորական ճտքակոշիկներ, 3 հատ զրահաբաճկոն, զինանոցից ինքնաձիգ եւ փամփուշտ գողանալու համար: Այս զինծառայողները մտել էին նաեւ գործով տուժող ճանաչված, շտաբի պետ Աղաս Գալստյանի աշխատասենյակ, այնտեղից էլ գողացել էին հեռախոսներ, 1 շիշ «Մանե» տեսակի կոնյակ, ապա ինքնակամ թողել էին զորամասը:

Նրանք հայտնաբերվել էին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031