Ամերիկաբնակ հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, որն աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակի մշտաբնակներից է՝ դեռ պատանի հասակում ամենից շատ երազել է դառնալ բռնցքամարտիկ: Նպատակին հասնելու համար նա 8-րդ դասարանից թողել է հանրակրթական դպրոցը եւ հաճախել մարզումների:
Սակայն կենսագիրները շատ քիչ բան են ասում Լաս Վեգասի ամենահայտնի բիզնես դեմքի`հյուրանոցների, կազինոների եւ բարձրակարգ ավիաընկերության սեփականատիրոջ, երիտասարդ տարիների մասին: Այնպես որ, հայտնի չէ, թե Քըրքորյանը ինչ հաջողություններ է ունեցել բռնցքամարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ