Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից կենսաթոշակառու Մելսիկ Մատինյանը դժգոհ է , որ իր 1983 թվականի արտադրության «ՎԱԶ-2103» մեքենան պետական պարտադիր ապահովագրելու համար տարեկան վճարում է 25 հազար դրամ. «Անցյալ տարի վարկ եմ վերցրել, մեքենան ապահովագրել: Եթե այն ապահովագրում եմ՝ երկու ամիս սոված եմ մնում»: Թոշակառուն վկայում է, որ իր հին, բայց սարքին մեքենայով տարեկան ընդամենը 1000 կմ է երթեւեկում:
«Ես գրել եմ վարչապետին, որ մեքենաս չեմ կարողանում ապահովագրել , այն սարքին է, պատրաստ եմ նվիրել մի մանկապարտեզի»,-ասում է խաշթառակցի թոշակառուն:
Ոսկան ՍՍՐԳՍՅԱՆ