Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուժողը շարունակում է պնդել, որ հարազատներն են ստիպել իրեն համագյուղացուն մեղադրել բռնաբարության փորձ կատարելու մեջ

Դեկտեմբեր 01,2011 11:48

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:

27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:

Դատական նիստի ժամանակ տուժող Գայանե Սարգսյանը պնդեց նախորդ նիստին տված ցուցմունքը` հայտարարելով, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ չի եղել, հարազատներն են ստիպել, որ այդպես ասի:

ՙԻրենք են ինձ տարել` դիմումբողոքներ գրելու: Ողջ ճանապարհին ինձ ասում էին, որ գրեմ, թե Թադեւոսը փորձել է ինձ բռնաբարել: Հարցնում էին` դու չե՞ս ուզում, որ Թադեևոսը նստի՚,- դատարանում լրացուցիչ հարցաքննության ժամանակ ասաց տուժող Գայանե Սարգսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ավտովթարից տուժող Վարդան Արզումանյանը, իր տեղեկություններով, արդեն կարողանում է խոսել: ՙԹող ասի, թե վթարի ժամանակ իրականում ինչ է եղել, մենք էլ պրծնենք էս ամեն ինչից՚,- հավելեց նա:

Վարդան Արզումանյանի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանը, սակայն, դատարանում հայտնեց, որ իրենք տուժող Սարգսյանին չեն ստիպել դիմում-բողոքներ գրել, ինքն իր կամքով է դիմումներ գրել դատախազությանը:

Բացի այդ, իր որդին` Վարդանը, երբեք ավտոմեքենա չի վարել, ու այդ օրն էլ ղեկին եղել է Թադեւոսը: Հիշեցնենք, որ վերջինս պնդել էր, թե ավտոմեքենան էլ այդ օրը վարել է Վարդան Արզումանյանը:

Արամայիս Արզումանյանը նաեւ պնդում է, որ նախաքննական մարմինը գործը սխալ ուղղությամբ է տարել, իր որդուն` տուժող Վարդան Արզումանյանին, իրականում դաժանաբար ծեծել են` հասցնելով ծանր վիճակի:

ՙՈր իրեն տեսա, անգիտակից էր, արյունոտ, ցեխոտ, մի կոշիկն էլ չկար: Գլխին էլ են հարվածել: Թադեւոսի եւ նրա միջեւ էլ վեճը ծագել է բռնաբարության փորձի հետ կապված՚,- բացատրում է հայրը:

Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ տուժողի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանի տված նախաքննական ցուցմունքները անարժանահավատ են. ՙԳործի շրջանակներում հարցաքննված 17 մարդ ասում են, որ Արամայիս Արզումանյանը սուտ է խոսում, տվել է իրականությանը անհամապատասխան ցուցմունքներ՚:

Բացի այդ` փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տուժող Գայանե Սարգսյանի համար փաստաբան գտել է Արամայիս Արզումանյանը, վճարել է ինքն ու ներկա եղել փաստաբանի ու Սարգսյանի հանդիպումներին:ՙԱյսինքն` փաստաբանը պաշտպանել է ոչ թե այն անձին, ում համար համաձայնագիր է կնքել պայմանագրի փոխարեն, այլ, ըստ էության, ներկայացրել է Արամայիս Արզումանյանի շահերը՚,-բացատրում է նա:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031