Օրերս Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ բնակավայրերից մեկում տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ: Ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով մտել են մոտ 40 տարեկան մի այրու տուն, որի ամուսինը ժամանակին մասնակցել է ազատամարտին: Ոստիկանների ուշադրությունը գրավել է այն, որ կինն ամեն կերպ ցանկանում է իրավապահների աչքից հեռու պահել իր պայուսակը: Ոստիկանները ցանկացել են այն խուզարկել, կինն աղաչել է այդ չանել: Իրավապահներին թվացել է, որ պայուսակում զինամթերք կամ թմրանյութ կա, որ կինը դրա համար է խուսափում պայուսակի խուզարկությունից: Ճարահատյալ տանտիրուհին խնդրել է, որ միայն մի ոստիկան տեսնի պայուսակի պարունակությունը : Որքան մեծ է եղել երիտասարդ ոստիկանի զարմանքը, երբ այնտեղ հայտնաբերել է տղամարդու ռեզինե առնանդամ:
Անունները չենք հրապարակում հասկանալի պատճառներով՝ անձնական կյանք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ