Երեկ «Ժողովուրդ»-ը զանգահարեց պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ փորձելով պարզել, թե ինչու է վիրավորում իր գործընկերներին՝ «հայվան» կամ այլ վիրավորական բառեր հնչեցնելով։
– Տենց բան ա եղե՞լ, չեմ հիշում։
– Բայց արդեն տեսաձայնագրությունը տեղադրված է համացանցում՝ ինտերնետում։
-Էէէ, ջղայնացա, ի՞նչ անեմ։ Հո մանկապարտեզ չի՞ ըտեղ։
– Ի՞նչն էր բարկացրել Ձեզ Արմեն Մարտիրոսյանի ելույթի մեջ։
– Իրան շատ ա բարձր պահում։ Սպասում ա՝ սաղ սուս մնան, որ խոսա։ Սաղիս էրեխու տեղ ա դրել։ Դրա համար էլ ջղայնացել եմ։
– Բա հիմա չե՞ք մտածում, որ կարող է պրոբլեմներ ունենաք, Ձեզ կանչեն, նախատեն, թե՝ խելո՛ք մնա եւ այլն։
– Արդեն շատ ես խոսում, անցանք լա՞վ։
Թամարա Միքայելյան
«Ժողովուրդ»