ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկության համաձայն, այս պահին դժվար անցանելի է միայն Իջեւան-Բերդ ճանապարհը այնտեղ բուք է, իսկ Սելիմի լեռնանցքում (Եղեգնաձոր-Մարտունի) մերկասառույց է, Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է: Հանրապետության մյուս ճանապարհներին արեւոտ եղանակ է:
Երեկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ էր էլի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքի, Նոյեմբերյանի, Ապարանի, Մեղրիի, Գորիսի, Աբովյանի, Գավառի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց էր:
Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: